Ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Ֆինանսական ծառայությունների հասանելիության արդի հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաուսումնական խմբի հերթական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում խմբի ղեկավար տնտեսագիտության թեկնածու, դոցենտ ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանն ամփոփեց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խմբի կատարած աշխատանքները, ընդգծեց խմբի աշխատանքներն առավել արդյունավետ և թափանցիկ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ նախանշելով առաջիկա անելիքները և ծրագրերը:
Հանդիպման ընթացքում հստակեցվեցին ֆինանսական ծառայությունների հասանելիության ուսումնասիրության և համադրության ենթակա երկրների խմբերը, խմբի կայքի կատարելագործման ուղղությունները, ինչպես նաև քննարկվեցին շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր: