.

.

ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերը` աշխատանքային քննարկմանը


Հոկտեմբերի 20-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի հերթական աշխատանքային քննարկումը՝ նվիրված խմբերի կայք-էջերին:

Շնորհանդեսին, որը նաև աշխատանքային հանդիպում էր, մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, գիտաուսումնական խմբերի ղեկավարները, մասնակիցները: Գագիկ Վարդանյանը ողջունեց ներկաներին, ապա նշեց, որ գիտաուսումնական խմբերի նախագիծը ոչ միայն պետք է բարեհաջող տեղայնացնել, այլև զարգացնել, և դրանք համապատասխան էլեկտրոնային ռեսուրսով ներկայացնելը այդ քայլերից մեկն է:




Հանդես եկան գիտաուսումնական 8 խմբերից 3-ը՝ Ազգային ինովացիոն համակարգ, խմբի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյան, ֆինանսական ծառայությունների հասանելիություն, խմբի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Խորեն Մխիթարյան, Ցանցային տնտեսություն, խմբի ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյան:

Նախատեսվում է, որ նորաստեղծ կայք-էջերը այցելուներին համակողմանիորեն կներկայացնեն տվյալ խմբի գործունեությունը, գիտական արդյունքը: 3 խմբերը ներկայացան տարբեր ձևաչափերով և լուծումներով, այնուհանդերձ, հիմնական խնդիրը՝ հնարավորինս հասանելի դարձնել գիտաուսումնական խմբի գործունեությունը, արդեն տեսանելի էր:

Եզրափակելով հանդիպումը՝ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը կոչ արեց ստեղծված հարթակն օգտագործել լիարժեք և հանդիպումից հանդիպում հանդես բերել ստեղծարար նորանոր մոտեցումներ:

Հավելենք, որ գիտաուսումնական խմբերի կայք-էջերը վերջնարդյունքում հասանելի կլինեն նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում:









Հրապարակումը վերցված է ՀՊՏՀ պաշտոնական կայքից (ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին)