Նախագծի նպատակներն են՝
- առևտրային բանկերի ֆինանսական ծառայությունների հասանելիության զարգացման տեսագործնական մոտեցումների մշակումը,
- ֆինանսական ծառայությունների հասանելիության կատարելագործման և արդյունավետության բարձրացման առաջարկությունների մշակումը,
- ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության խոչընդոտների բացահայտումը,
- բնակչության տարբեր եկամուտներ ունեցող խմբերի ֆինանսական հասանելիության պատճառների և խոչընդոտների վերհանումը,
- տարբեր երկրներում ֆինանսական ծառայությունների հասանելիության համեմատական վերլուծության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում առևտրային բանկերի ֆինանսական ծառայությունների հասանելիության կատարելագործման առաջարկությունների մշակումը և ներկայացումը:
Գիտաուսումնական խումբն իր առջև խնդիր է դրել՝
- մշակել շահագրգիռ հաստատությունների կողմից ֆինանսական ծառայությունների հասանելիության կարևորության գիտակցումը երաշխավորող մոտեցումներ,
- մշակել առևտրային բանկերի մասնաճյուղային ցանցի արդյունավետ տեղաբաշխման և գործունեության արդյունավետությանը նպաստող առաջարկություններ,
- գնահատել ֆինանսական ծառայությունների հասանելիության շնորհիվ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները,
- բացահայտել ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման միջոցով բանկերի շահութաբերության ցուցանիշների աճի հնարավորությունները,
- ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի մասնաճյուղերի գործունեության և զարգացման միտումները,
- մշակել իրավաօրենսդրական դաշտի կատարելագործման առաջարկություններ և բնակչության հեռահար բանկային սպասարկման զարգացման առաջարկություններ:

