.

.

Մեկնարկեցին ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի աշխատանքները

ՀՊՏՀ նիստերի սրահում սեպտեմբերի 5-ին կայացավ հանդիպում, որով տրվեց գիտաուսումնական խմբերի աշխատանքների մեկնարկը:

ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերը` հերթական աշխատանքային քննարկմանը

Հոկտեմբերի 20-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի հերթական աշխատանքային քննարկումը՝ նվիրված խմբերի կայք-էջերին:

Գիտաուսումնական խմբի հերթական աշխատանքային հանդիպումը

Ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Ֆինանսական ծառայությունների հասանելիության արդի հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաուսումնական խմբի հերթական աշխատանքային հանդիպումը:

Գիտաուսումնական խմբի առաջին գիտական սեմինարը

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» գիտաուսումնական խումբն անցկացրեց իր առաջին գիտական սեմինարը...

Համառոտ տեղեկատվություն

Ֆինանսական ծառայությունների հասանելիության հիմնախնդրի ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է հարափոփոխ աշխարհում բնակչության պահանջմունքներին...

Նպատակներ և խնդիրներ

Նախագծի նպատակներն են՝

  • առևտրային բանկերի ֆինանսական ծառայությունների հասանելիության զարգացման տեսագործնական մոտեցումների մշակումը, 
  • ֆինանսական ծառայությունների հասանելիության կատարելագործման և արդյունավետության բարձրացման առաջարկությունների մշակումը, 
  • ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության խոչընդոտների բացահայտումը,
  • բնակչության տարբեր եկամուտներ ունեցող խմբերի ֆինանսական հասանելիության պատճառների և խոչընդոտների վերհանումը,
  • տարբեր երկրներում ֆինանսական ծառայությունների հասանելիության համեմատական վերլուծության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում առևտրային բանկերի ֆինանսական ծառայությունների հասանելիության կատարելագործման առաջարկությունների մշակումը և ներկայացումը: 

  Գիտաուսումնական խումբն իր առջև խնդիր է դրել՝

  • մշակել շահագրգիռ հաստատությունների կողմից ֆինանսական ծառայությունների հասանելիության կարևորության գիտակցումը երաշխավորող մոտեցումներ, 
  • մշակել առևտրային բանկերի մասնաճյուղային ցանցի արդյունավետ տեղաբաշխման և գործունեության արդյունավետությանը նպաստող առաջարկություններ, 
  • գնահատել ֆինանսական ծառայությունների հասանելիության շնորհիվ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները,
  • բացահայտել ֆինանսական ծառայությունների հասանե­լիութ­յան ընդլայնման միջոցով բանկերի շահութաբերության ցուցանիշների աճի հնարավորությունները, 
  • ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի մասնաճյուղերի գործունեության և զարգացման միտումները,
  • մշակել իրավաօրենսդրական դաշտի կատարելագործման առաջարկություններ և բնակչության հեռահար բանկային սպասարկման զարգացման առաջարկություններ:

Ֆինանսական ծառայությունների հասանելիության արդի հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  Գիտաուսումնական խումբը ձևավորվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2014-15 թվականների Գիտաուսումնական խմբերի դրամաշնորհայն մրցույթի շրջանակներում` «Ֆինանսական ծառայությունների հասանելիության արդի հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայի հետազոտման նպատակով: Խմբի առանձնահատկությունը հետազոտական աշխատանքներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Գործարար կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի ավարտական կուրսում ուսումնառող օտարերկրյա երեք մագիստրոսների ընդրկումն է, ովքեր ուսանում են Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Գիտաուսումնական խումբն ակնկալում է հետազոտության արդյունքները ներկայացնել եռալեզու ձևաչափով:


ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ ԵՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ


  Ֆինանսական ծառայությունների հասանելիության հիմնախնդրի ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է հարափոփոխ աշխարհում բնակչության պահանջմունքներին համարժեքորեն և արդյունավետորեն արձագանքելու ֆինանսաբանկային համակարգի ներուժի գնահատման, առկա հիմնահարցերի բացահայտման, դրանց լուծման ուղիների և գերակայությունների ընտրության անհրաժեշտությամբ: Ֆինանսական ծառայությունների հասանելիությունը երկրի ֆինանսաբանկային համակարգի զարգացման կարևոր ցուցիչներից է, որն արտացոլում է ֆինանսական հասանելիության ինստիտուցիոնալ առաջնահերթությունները, ինչպես նաև առևտրային բանկերի մասնաճյուղային ցանցի արդյունավետ տեղաբաշխման հնարավորությունները: Ֆինանսական ծառայությունների հասանելիությունն աղքատության դեմ պայքարի առանցքային տարրերից է և ներառական տնտեսական զարգացման կարևորագույն նպատակներից: Ֆինանսական հասանելիության հավաստի տվյալներն առանցքային նշանակություն ունեն պետության մակրոտնտեսական քաղաքականության մշակման և ֆինանսական քաղաքականության արդյունավետության գնահատման համար: Ֆինանսական հասանելիության գնահատումն իրականացվում է ֆինանսական ծառայությունների հասանելիութան, ֆինանսական ծառայությունների օգտագործման, ֆինանսական արդյունքների և ծառայությունների որակի ցուցանիշներով:

  Ֆինանսական ծառայությունների հասանելիության վերլուծությունն արդիական է ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրների համար: Ֆինանսական հասանելիության խնդիրն արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով տնտեսության և հանրության համար վերջինիս դրական էֆեկտները, Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային համակարգի զարգացման արդի միտումները և մասնաճյուղային ցանցերի ընդլայնման առկա դինամիկան: Ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնումը կարևորագույն մարտահրավեր է, որն անհնար է առանց պետության դրամավարկային քաղաքականության գործիքակազմի արդյունավետ օգտագործման:
Գիտաուսումնական խմբի առաքելությունը առևտրային բանկերի մասնաճյուղային ցանցերի զար­­գացման և դրանց ծառայությունների հասանելիության գնա­հատ­­ման տեսամեթոդական և գիտագործնական հիմնահարցերի վերլուծությունն է: